Քուվեյթում մարտի 25-ի երեկոյան ավարտվել է Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովի առաջին օրը: Ինչպես հաղորդում են արաբական լրտավամիջոցները, մասնակիցները ներկայացրել են խնդիրներ, որոնց բախվում են արաբական երկրները: Քննարկման ամենակարևոր թեմաներից էր Սիրիայի խնդիրը: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան հայտարարել է, որ արաբական երկրներում սիրիական դեսպանատները պետք է փոխանցել ազգային կոալիցիային, բացի այդ ԱԵԼ-ում Սիրիայի տեղը պետք է զբաղեցնի կոալիցիան: Նրա խ ոսքով, նաև պետք է ակտիվացնել զինված ընդդիմության զինումը: Իր հերթին Սաուդյան Արաբիան պահանջել է ԱԵԼ-ում Սիրիայի տեղը հատկացնել ազգային կոալիցիային:

 

Գագաթնաժողովում ելույթով հանդես է եկել նաև ԱԵԼ-ի և ՄԱԿ-ի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է բոլոր կողմերից դադարեցնել Սիրիային զենք մատակարարելը:

 

ԱԵԼ-ին Սիրիայի անդամակցությունը դադարեցվել է 2011-ի նոյեմբերին: Սիրիայի ընդդիմությունը աշխատանքներ է տանում՝ փորձելով ԱԵԼ-ում զբաղեցնել Սիրիայի տեղը: