«Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում բոլորին միանալ մարտի 27-ին` ժամը 15.00-ին, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն քեսաբահայության տեղի ունենալիք բողոքի ակցիային:
«Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսեւորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։
Քեսաբի եւ շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից ներթափանցած խմբավորումների հարձակման արդյունքում պղծվել է Քեսաբի հայոց եկեղեցին, կողոպտվել են տներ, մոտ 400 հայ ընտանիք տեղահան է եղել Քեսաբից եւ ապաստանել Լաթաքիայում: Քեսաբի հայ բնակչությունը 1909թ-ից եւ 1915թ-ից հետո, այս էլ երրորդ անգամ ենթարկվում է Թուրքիայի կողմից սանձազերծված տեղահանության: Թուրքիայի կողմից քեսաբահայությանն ուղղված հերթական հարվածը, կրկին տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առջեւ: Միջազգային հանրություն, որն իր կրավորական կեցվածքով եւ թողտվությամբ խրախուսում է Թուրքիայի այսօրինակ ոճրագործությունները եւ ցեղասպան քաղաքականությունը հայության նկատմամբ: ՄԱԿ-ը պետք է կատարի իր իրական առաքելությունը, դատապարտի ու կանխի Թուրքիայի քողարկված ագրեսիան եւ միջոցներ ձեռնարկի քեսաբցիների իրենց բնակության մշտական վայր վերադարձի ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին' Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովներիկենտրոնում մարտի 24-ին հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ: Հայաստանի ղեկավարըհանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտականներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնություններիհարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման ևնրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին: