Լոնդոն-Սիթի օդանավակայանում վերթիռի ժամանակ պայթել Է Swiss Airlines Avro RJ100 ինքնաթիռի շարժիչներից մեկը, հաղորդում Է The Guardian-ը: Օդաչուները որոշում են ընդունել դադարեցնել թափառքը, արտակարգ արգելակման հետեւանքով տուժել Է երեք մարդ:
Բոլոր տուժածներին բուժօգնություն Է ցույց տրվել տեղում: Օդանավակայանի վարչությունում նշում են, որ վնասվածքները լուրջ չեն եղել:
RJ100-ի ուղեւորներից մեկի խոսքով՝ ինքնաթիռի թափառքի պահին տեղի Է ունեցել պայթյուն, լուսանցույցից երեւացել են կրակը եւ մետաղի թռչող կտորները: Ինքնաթիռում եղել են 67 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամ: RJ100-ը կատարում Էր Լոնդոնից Ժնեւ չվերթը:
Պատահարի պատճառով Լոնդոն-Սիթի օդանավակայանի թռիչքային գոտին ավելի քան մեկ ժամ փակ Է եղել: