Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք խաղի սպասումների մասին:
«Եթե այդ խաղին մեր բոլոր ֆուտբոլիստները լինեին մեր տրամադրության տակ, ապա «Բորուսիայի» հաղթանակն ի սկզբանե այսքան դժվար չէր թվա: Իսպանացիները նախորդ մրցաշրջանի համեմատ այժմ մի փոքր ավելի լավ են խաղում, այն դեպքում երբ մեր տրամադրության տակ չեն լինելու 6-7 խաղացող: Նրանք ֆավորիտ են, բայց մենք գիտենք, որ կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունենք: Դրա համար մեզ անհարժեշտ է երկու հաջող խաղ»,-Վատցկեի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: