Ամերիկյան The Daily Beast պարբերականը հրապարակել է դիպուկահարների բացառիկ լուսանկարներ, որոնք Կիևում այս տարվա փետրվարին գնդակահարել են մարդկանց: Այս մասին հայտնում է 24smi.org-ը:

 

Լրագրողները նշում են, որ այդ լուսանկարներն արվել են փետրվարի 20-ին: 53 զոհերի մեծ մասն սպանվել են գլխին կամ պարանոցին ստացած կրակոցի հետևանքով: Միանշանակ այս մոտեցումը որոշակի «մասնագիտական հմտություններ» է պահանջում:

 

Հեղինակների կարծիքով՝ լուսանկարները ցույց կտան, թե ինչ է իրականում կատարվել Կիևում: Նշվում է, որ զինված մարդիկ հատուկ գործողությանը պատրաստվել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության գրասենյակի բակում:

 

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ իրավապահները պարզել է դիպուկահարների ինքնությունը և տեղեկություններ ունեն նրանց գտնվելու վայրի վերաբերյալ, ինչպես նաև ունեն այն անձանց ցուցակները, որոնք գնդակահարել են խաղաղ քաղաքացիներին: Դիպուկահարների զենքն առգրավել են, իսկ Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը նշել էր, որ ձերբակալվել են ինչպես իրավապահներ, այնպես էլ քրեական բանդաների անդամներ: