Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. մեղադրանքից հանվել է ՀՀ 316-րդ հոդվածի 2-ին մասը' իշխանության, ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը: Առաջադրվել է նոր մեղադրանք' ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը 2013-ի նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի գործով կալանավորվել էր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: