ՀՀ տարածքում ապրիլի 2-ի ժամը 09.30-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ:

 

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում' ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: