«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանին հաջողվել է ձեռք բերել Շվեցարիայի կառավարության' «Փերինչեքն ըդդեմ Շվեցարիայի» գործը ՄԻԵԴ Գլխավոր պալատի կողմից վերանայելու մասին հայցի ֆրանսերեն օրինակը: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, շվեյցարական կողմը համոզ իչ փաստարկներ և ապացույցներ է ներկայացրել' մատնանաշելով, որ ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը լուրջ սխալներ են թույլ տվել ' վճիռը կայացնելով ի նպաստ Փերինչեքի:
«Չնայած Շվեյցարիայի բողոքի տեքստը կնքված պահվում էր մինչ ՄԻԵԴ-ում դրա քննարկելը, սակայն ինձ հաջողվեց ձեռք բերել մի օրինակ ֆրանսերենով: Շվեյցարական բողոքի բովանդակությունն առաջին անգամ հայտնվում է մամուլում…
Շվեյցարիայի կողմից 2014 թվականի մարտի 17-ին ներկայացված վեց էջանոց բողոքը հաստատում է, որ ՄԻԵԴ-ի վճիռը բարձրացնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ կապված «մեկնաբանման և կիրառման լուրջ հարցադրումներ» հետևյալ երեք պատճառներով.
- Դատական որոշումը ներառում է մի հարց' Հայոց ցեղասպանությունը, որը երբեք չի քննարկվել ՄԻԵԴ-ում: Այս գործը երկու հիմնարար իրավական հարցեր է բարձրացնում, որոնցով Եվրոպական դատարանը չի զբաղվել. ցեղասպանության իրավական որակավորումը և խոսքի ազատության սահմանը, երբ Կոնվենցիայի մի անդեմ պետություն, ռասիզմի դեմ պայքարի շրջանակում, քրեականացնում է ցեղասպանության ժխտումը:
- Դատական որոշումն անհարկի ձևով նվազեցնում է Շվեյցարիայի «հայեցողության շրջանակը»' համաձայն ՄԻԵԴ-ի իրավագիտական պրակտիկայի: Փերինչեքը բազմիցս հայտարարել է, որ նա երբեք չի փոխի իր կարծիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նրա ժխտողական դիրքորոշումը «խիստ վիրավորական» է: Եվրադատարանի պնդումը, որ նման անձնավորությունը կարող է սույն հարցի վերաբերյալ իր ավանդը բերել «բանավեճին և պատմական ուսումնասիրությանը»' «շեղում է ՄԻԵԴ-ին հաստատված և հավասարակշռված իրավագիտությունից»:
- Դատական որոշումն ստեղծում է « արհեստական տարբերություններ»: Փերինչեքը ոչ միայն պարզապես չի օգտագործել ցեղասպանություն եզրը, այլև հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես «միջազգային սուտ»: Բացի այդ, թեև չի եղել միջազգային դատավճիռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն թուրքական դատարանի 1919 թվականի վճիռն ընդդեմ Հայոց ցեղասպանության հեղինակների «կազմել է արժանահավատ ապացույցների տարր' «ճանաչելով փաստերը կամ անբարենպաստ վերաբերմունքը» Միջազգային դատարանի իրավագիտության պրակտիկայի վերաբերյալ: Ավելին, նույնիսկ «Նյուրնբերգյան դատարանը չի նշել ցեղասպանություն եզրը» և նացիստական հանցագործներին «դատապարտել է ոչ թե ցեղասպանություն իրականացնելու, այլ խաղաղության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած հանցագործությունների համար»,- գրում է Հարութ Սասունյանը' հավելելով, որ Շվեյցարիայի բողոքը ներկայացրել էր համոզիչ փաստարկներ և անառարկելի ապացույցներ այն մասին, որ ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը թույլ են տվել լուրջ դատողության և տվյալների սխալներ' որոշում կայացնելով ի նպաստ Փերինչեքի և ընդդեմ Շվեյցարիայի:
Ներկա փուլում Եվրոպական դատարանի հինգ նոր դատավորների կազմը որոշելու է, թե արդյոք Շվեյցարիայի բողոքը ուղարկել17 դատավորներից կազմված Մեծ պալատ' վերջնական լուծում տալու համար:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը վճռեց, որ շվեյցարական դատարանները խախտել էին Դողու Փերինչեքի' թուրքական աննշան մի կուսակցության ղեկավարի իրավունքները, որը 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հատուկ դիտավորությամբ և տեսնելու, արդյոք շվեյցարական իշխանությունները հանդգնելու էին իրեն պատժել Ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար:
Ռասայական խտրականության, ցեղասպանության ժխտման և մարդկության դեմ գործած հանցագործությունների վերաբերյալ շվեյցարական օրենքի խախտման մեղադրանքոÕ ¾ դատապարտվելուց հետո, Փերինչեքը բողոքարկեց իր դատավճիռը ընդհուպ մինչև Դաշնային դատարան՝ Շվեյցարիայի բարձրագույն դատական ատյան, որը հաստատեց նրա մեղքը: Այնուհետև նա դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով Շվեյցարիային իր տարբեր իրավունքների, այդ թվում՝ խոսքի ազատության խախտման համար: Զարմանալի է, որ Եվրոպական դատարանի յոթ դատավորներից հինգն արդարացրեցին Փերինչեքին' համարելով, որ Շվեյցարիան խախտել է Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթներ:
ՄԻԵԴ-ի որոշումն անպատասխան թողնելը լուրջ նահանջ կլիներ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հատկապես մինչև Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումն ամբողջ աշխարհում, 2015 թվականի ապրիլի 24-ին: Առավել կարևոր է, որ Եվրադատարանի դատավորները, գերազանցելով իրենց մանդատը Փերինչեքի իրավունքների թվացյալ խախտումների վերաբերյալ, հարցեր են բարձրացրել Հայոց ցեղասպանության իրողության մասին: Նրանք նաև անհիմն ու մակերեսային տարբերություններ են նշել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև, սահմանելով, որ առաջինը ժխտողներին պատժելն անօրի նական է, մինչդեռ վերջինը ժխտողներին մեղադրելը' ճիշտ:
Հաշվի առնելով այս անարդար որոշման խիստ վնասակար հետևանքները Հայ Դատի վրա, Հայաստանի կառավարությունը, աշխարհասփյուռ հայկական համայնքները և հատկապես Շվեյցարիայի հայերը, մեծ աշխատանք կատարեցին, որպեսզի Շվեյցարիան բողոքարկի ՄԻԵԴ-ի վճիռը Փերինչեքի գործով: Իրականում, շվեյցարական իշխանությունները հայերի կողմից հորդորման կարիք չպետք է ունենային, քանի որ նրանք պարտավոր էին պաշտպանել իրենց սեփական դատարանների որոշումները, այդ թվում' նաև Դաշնային դատարանի և իրենց երկրի իրավական համակարգի վարկը: