Մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ, ախտաբանաանատոմիական ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական ախտաբանության մասնագիտացման ղեկավար, կլինիկական ախտաբանության լաբորոտորիայի ղեկավար, պաթոհիստոլոգ, պաթոմորֆոլոգ Ալեքսանդր Սուրենի Կանայանը:
Ալեքսանդր Կանայանը 100-ից ավելի գիտական աշխատության հեղինակ է, տպագրվել է աշխարհի լավագույն պարբերականներում՝ իր փորձը փոխանցելով արտասահմանյան գործընկերներին:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը և գերատեսչության աշխատակազմը խորապես ցավակցում են Ալեքսանդր Կանայանի հարազատներին ու մերձավորներին: