Հանրապետության տարածքում ապրիլի 5-ի ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Հանրապետության տարածքում, մասնավորապես, Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում' ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: