Խարկովի մարզպետարանի շենքը լիովին ազատված է Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներից: Այս մասին գրել է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում:
«Սկսել է աշխատանքային գործընթաց: Շնորհակալ են նրանց, ովքեր օգնել են: Ես աշխատում եմ Խարկովում: Խնդրում ենք խարկովցիներին աջակցել սկսված գործընթացին, համապատասխան կարգավորումներ անելու համար»,-ասել է նախարարը:
Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ռուսական կողմնորոշում ունեցողները պահանջում են Ուկրաինայի դաշնայնացումը: Այս հարցի հետ կապված զանգվածային ցույցեր են տեղի ունեցել կիրակի օրն Ուկրաինայի արևելյան քաղաքներում՝ Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում: Ցույցերի մասնակիցները հավաքվել են ՌԴ եռագույնի ներքո ու պահանջել են իրենց շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել: