Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ապրիլի 7-ին' ժամը 12.15-ին, հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղի ձորում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Գառնի գյուղի տարածքում գտնվող «Գյունա» կոչվող սարատեղում հայտնաբերել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944թ. ծնված Վրեժ Խաչատրյանի դիակ ը: Արտաքին զննությամբ դիակի ճակատային մասում հայտնաբերվել է սալջարդ վերք, որը բնորոշ է վայր ընկնելուն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:
Մարտի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը: