Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսն սկսում է պաշտոնական այցը Միացյալ Թագավորություն, որն առաջինն է երկկողմ հարաբերությունների 90 տարվա ընթացքում: Ուղեւորության ընթացքում, որը կշարունակվի մինչեւ ապրիլի 10-ը, ընդգրկված են հանդիպումներ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, ինչպես նաեւ երկրի գլխավոր քաղաքական գործիչների հետ:

 

Ենթադրվում է, որ Հիգինսը հանդիպում կունենա իռլանդական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ապրում եւ աշխատում են Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ Առողջապահության ազգային համակարգի աշխատակիցների հետ: Նա նաեւ ելույթ կունենա խորհրդարանի առջեւ, կմասնակցի անհայտ զինվորի շիրիմին ծաղկեպսակ դնելու արարողությանը, ինչպես նաեւ այն բանկետին, որտեղ ներկա կլինեն Իռլանդական հանրապետական բանակի նախկին հրամանատար Մարտին Մակգինեսը, Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ իռլանդացի պաշտոնակից Էնդի Քեննին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: