Սիրիայի ակտիվիստները տեղեկացնում են, որ թեժ մարտեր են ընթանում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև Լաթաքիայի «45 բարձունքի» շրջակայքում: Ինչպես հայտնում են արաբական լրատվամիջոցները, սիրիական բանակը փորձում է առաջ ընթանալ՝ թափանցելով Ուարա լեռան կողմից, չնայած այն գտնվում է զինյալների հսկողության տակ: Բացի այդ, մարտերը շարունակվում են Քեսաբ գյուղաքաղաքի շրջակայքում: Բախումների հետևանքով կողմերը հարյուրավոր կորուստներ են կրել:

 

Բանակը շարունակում է ռմբակոծել զինյալների հավաքատեղիների ուղղությամբ թուրք-սիրիական սահմանի երկայնքով:

 

Սիրիական ՍԱՆԱ գորածակալության տեղեկացմամբ' նախօրեին սիրիական բանակը վերահսկողություն էր հաստատել Ջաբալ Նասրի հարավում գտնվող Ջաբալ Հարամիե տարածքի վրա:

 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ»խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: