«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 9-ին' ժամը 09.30-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել նշված փողոցի թիվ 18 հասցեում գտնվող դեղատան մուտքի աստիճաններին, ինչի հետևանքով վարորդը' 1954թ. ծնված Արարատ Դիլբարյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: