Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանշային աղյուսակում հայտնվել է 33-րդ հորիզոնականում՝ բարելավելով իր դիրքերը 8 հորիզոնականով։ Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, աղյուսակը կրկին գլխավորում է Իսպանիայի հավաքականը։

«Եվրո-2016»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Պորտուգալիայի հավաքականը հայտվել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ Դանիայի ազգային հավաքականը զբազեցրել է 23-րդ, Սերբիայի հավաքականը՝ 30-րդ, Ալբանիայի հավաքականը՝ 70-րդ հորիզոնականը։

Նախորդ ամիս Հայաստանի հավաքականը մեզ համար ռեկորդային՝ 30-րդ հորիզոնականից նահանջել էր 11 տեղով՝ զբաղեցնելով 41-րդ հորիզոնականը։

1 . Իսպանիա - 1460

2. Գերմանիա- 1340

3. Պորտուգալիա-1245

4. Կոլումբիա- 1186

5. Ուրուգվայ-1181

6. Արգենտինա-1174

6. Բրազիլիա-1174

8. Շվեյցարիա-1161

9. Իտալիա- 1115

10. Հունաստան- 1082