ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 17-ին' ժամը 10.50-ին, տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում արկ է պայթել: Գյուղապետի հետ կապ է հաստատվել, ումից տեղեկություն է ստացվել, որ Դ. Հ.-ի հողամասում ական է պայթել. զոհեր և տուժածներ չկան:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Դ.Հ.-ին պատկանող տան մոտակայքում (մոտ 10 մ) պայթել է ական կամ արկ, ինչից վնասվել է պահեստավորված անասնակերի ծածկը՝ 80 քմ և կոտրվել են տան պատուհանները. զոհեր և տուժածներ չկան: