Իրաքի Մոսուլ քաղաքում ապրիլի 17-ին տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով 23 իրաքցի զինվոր է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել: Զինյալները հարձակվել են Մոսուլ քաղաքի Նինվե մարզի ռազմական հենակետի վրա: Անվտանգության աղբյուրների տեղեկաց մամբ' անվտանգության ուժերրը փակել են ռազմական հենակետ տանող բոլոր ուղիները, տարվում են փախուստի դիմած անհայտ զինյալներին որոնելու աշխատանքներ:

 

Իրաքում այդպիսի օր չկա, որ մարդկային կորուստներ չգրանցվեն: Այս ամսվա սկզբից բռնությունների զոհ է դարձել ավելի քան 400 մարդ՝ համաձայն բժշկական և ռազմական աղբյուրների: 2014թ.-ի սկզբից ի վեր Իրաքում զոհվել է ավելի քան 2650 մարդ: