Ինչպես հայտնում է itar-tass-ը,Ուկրաինայում կառավարության հանձնարարութամբ նախարարները պետք է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնցման վերաբերյալ փոփոխություններ մտցնելու մասին քննարկում կազմակերպեն: Այդ մասին հրահանգել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

 

Ըստ փաստաթղթի՝ նախարարները, իշխանության պաշտոնակատար ղեկավար մարմինները մինչև հոկտեմբերի 1-ը պետք է կազմակերպեն Սահմանադրության համապատասխան փոփոխության քննարկումները՝ տեղի ինքնակառավարման մարմինների, հանրության, գիտական և գործնական շրջանակների մասնակցությամբ:

 

Նշենք, որ ավելի վաղ ընդունվել է կառավարության՝ «պետական իշխանության ապակենտրոնացման վերաբերյալ Ուկրաինայի սահմանադրության մեջ փոփոխությունների դրույթների քննարկման անցկացումը կազմակերպելու մասին» կարգադրությունը։