Ճապոնիայում Էլեկտրատեխնիկայի խոշորագույն արտադրողը՝ Hitachi Ltd-ը, ապրիլի 21-ին ներկայացրել Է իր նոր արտադրանքը՝ աշխարհի ամենաարագ վերելակը, որը ժամում կարող Է զարգացնել մինչեւ 72 կիլոմետր արագություն: Ինչպես ապրիլի 21-ին հաղորդել Է NHK հեռուստաալիքը, այն կարող Է առաջինից մինչեւ 95-րդ հարկ բարձրանալ 43 վայրկյանի ընթացքում:

 

Մինչ այդ ամենաարագը համարվում Էր տայվանյան վերելակը, որը շարժվում Է ժամում 60,6 կիլոմետր արագությամբ:

 

Ըստ Hitachi-ի մասնագետների՝ իրենց նոր արտադրանքի բարձր արագությանը հաջողվել Է հասնել ավելի հզոր շարժիչ եւ ավելի թեթեւ ճոպաններ օգտագործելու շնորհիվ:

 

Նոր կառուցվածքը հաջորդ տարվանից կսկսեն օգտագործել Չինաստանի Գուանչժոու քաղաքում կառուցվող 530 մետր բարձրությամբ 111-հարկանի շենքում:

 

Hitachi-ի ներկայացուցիչ Տոսյուկի Օնոն հայտնել Է, որ ընկերությունը ծրագրում Է իր արտադրանքն արտահանել Չինաստանի շուկա, քանի որ այս երկրին Է բաժին ընկնում վերելակների համաշխարհային պահանջարկի 60 տոկոսը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: