Արկադի Վարդանյան կոչեցյալը, որ իրեն փրկիչ է երևակայում, սակայն, անգամ սեփական ընտանիքին հարկավոր չէ, ինքնագովազդի նպատակով որոշել է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անունը տալ:

 

Զգուշացնում ենք այդ թափթփուկին, իր պատվիրատուներին, տերերին, որ դաժանորեն կպատժենք, եթե իրեն չափերի մեջ չպահի: Եթե այս կյանքում ոչ մեկի պետք չես, եթե կինդ է քեզանից երես դարձնում, դու ինչպես ես համարձակվում ողջ ազգի հարգանքը վայելող մարդուն անվանարկել: Մանավանդ, որ կենսագրությունդ լցված է հազար ու մի տեսակի անմարդկային արարքներով: Եթե դու զրպարտությամբ ես զբաղված, ապա մենք կարող ենք իրականում գործածդ անառակությունները դեմդ դնել, չնայած' չէինք ցանկանա մեր հանրության ուղեղը զբաղեցնել անարժան մեկի մասին պատմություններով: Բայց դու սթափվիր, թե չէ' կփոշմանես, բայց ուշ կլինի:

 

ԵԿՄ Կոտայքի մարզային բաժանմունքի

 

նախագահ Աբել Հարությունյան

 

Հայասպան Արկադի Վարդանյանը, որ իր մտերիմ հարազատի սպանությունը կազմակերպելու մեջ է մեղադրվում, իրեն իրավունք է վերապահել ինքնագովազդի նպատակով արծարծել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անունը: Այդ թուրքին (երկրապահի համար թուրք է այն մարդը, որ անմեղ հայի կյանքին է սպառնում) զգուշացնում ենք, որ իրեն ռեկլամելու այլ ուղիներ փնտրի, իսկ ազգի հարգանքը վայելող Զորավարի հասցեին վայրահաչելը իր վրա կարող է ծանր նստել:

 

ԵԿՄ Արթիկի տարածքային բաժանմունքի

 

նախագահ Անան Ոսկանյան