Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը YouTube կայքի միջոցով ցույց է տվել Կիևի իր բնակարանը: Այս մասին հայտնում է pravda.ua-ն:
Յացենյուկի ընտանիքն արդեն հասցրել է բազմաթիվ ակտիվիստներ և լրագրողներ ընդունել իր քաղաքային բնակարանում, որը նրանց է պատկանում արդեն 10 տարի:
Հիշեցնենք, որ ըստ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի ներկայացրած եկամուտների և ծախսերի մասին հայտարարագրի,
2013 թվականին Յացենյուկի եկամտի ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն 954 հազար 232 գրիվնա: Դրա մեջ է մտնում Ուկրաինայի ժողովրդական պատգամավորի պաշտոնում եղած ժամանակ ստացած աշխատավարձը (150 հազար 812 գրիվնա), բանկային ավանդների տոկոսները (614 հազար 320 գրիվնա), շարժական ունեցվածքի օտարումից եկամուտը (980 հազար գրիվնա): Ըստ նախարարների կաբինետի մամուլի ծառայության տվյալների՝ Արսենի Յացենյուկի բանկային հաշիվներում առկա միջոցների գումարը կազմում է 6 միլիոն 610 հազար 504 գրիվնա, նրա կնոջ՝ Թերեզայի միջոցներինը՝ 1 միլիոն 62 հազար 670 գրիվնա: