Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ոստիկանության կայքում (www.police.am ) տեղադրվել է ՀՀ ընտրողների ցուցակը։

Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ ընտրողների ցուցակում տվյալները ստուգելու նպատակով կարող եք այցելել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը՝ www.elections.am կամ տեղամասային կենտրոններ:

Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը կարող եք դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն:

Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո' 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարվելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ' այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմած քաղաքացուն։

www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում' ներբեռնելու հնարավորությամբ:

Ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության անցկացման օրը 18 տարին լրացած և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել 010-53-32-73 հեռախոսահամարով: