Ռումինիայի Գնչուների սոցիալական միջամտության եւ հետազոտությունների կենտրոնն ապրիլի 24-ին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Միասին, նաեւ' Թուրքիայում, հիշատակում ենք 1915թ. Հայոց ցեղասպանությունը. մանրակրկիտ կերպով մշակված մի նախագիծ, որը հանգեցրեց Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի կոտորածի եւ որը կոչված էր վերացնելու նրանց քաղաքակրթությունը եւ «թուրքացնելու» Անատոլի ան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հայերը զոհ դարձան մի կոտորածի, որը կարող է երկյուղալի հիմք դառնալ գալիք ոճիրների համար: «Թուրքական կառավարությունները դաժանորեն պայքարել են' փորձելով մարդկանց շփոթեցնել եւ մոռացության մատնել Թուրքիայի «Հայկական ուրվականը»: Տարիներ շարունակ այս պատմական փաստերի ուղղակի բարձրաձայնումը հանդիպել է կատաղի դիմադրության, ֆիզիկական սպառնալիքների, ինչպես նաեւ ոճրագործությունների: Ցեղասպանության ժխտողականությունը հանգեցրեց ռասիզմի եւ ատելության դրսեւորմանը հայերի եւ այլ ոչ մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ: Գոյությու ն ունեն նաեւ շատ ձայներ, որոնց համաձայն ցեղասպանության իրողությունների ճանաչումը ագրեսիա է' ուղղված թուրքական հասարակությանն ու համայն թուրք ժողովրդին: Մի քանի տարի է, ինչ թուրքական քաղաքացիական հասարակությունը համարձակորեն կազմակերպում է Հայոց ցեղասպանության հիշատակումներ:
Ճշմարտության եւ արդարության օղակն աստիճանաբար ընդլայնվել է, եւ ավելի շատ ձայներ են միացել այս շարժմանը' դիմակայելով ցեղասպանության ժխտողական պաշտոնական հայտարարություններին: Այս տարի, միասին, Թուրքիայից եւ Եվրոպայի տարբեր անկյուններից, մարդու իրավունքների եւ հակառասիստական ակտիվիստները, ներգրավված քաղաքացիները, քաղաքացիական հասարակության առաջնորդները, մտավորականներն ու արվեստագետները, հայերը կամ այլ էթնիկ պատկանելիության մարդիկ 2014թ. ապրիլի 24-ին վերադառնում ենք Թուրքիա' հիշատակելու Հայոց ցեղասպանությունը, որն արթուն է մեր հիշողության մեջ' չնայած, որ դրա իրականացման պահից մեզ բաժանում է դարի հեռավորությունը:
Իրեզեկման մեր նախաձեռնությունը հաշտության, համերաշխության, արդարության եւ ժողովրդավարության նախաձեռնություն է: Այն հաշտության նախաձեռնություն է, քանի որ թույլ է տալիս գաղթը վերապրած Սփյուռքի եւ Թուրքիայի հայերին հիշատակել իրենց նախնիներին եւ միեւնույն ժամանակ թույլ է տալիս թուրքերին եւ կազմակերպություններին ներողություն խնդրել ցեղասպանության զոհերի սերունդներից:
Համերաշխության նախաձեռնություն է նրանց, ովքեր պայքարում են հանուն պատմական ճշմարտության: Բաժանումը ոչ թե թուրքերի եւ հայերի միջեւ է, այլ' հայերի ցեղասպանության ճանաչման համար պայքարողների եւ դրա ժխտումը քաջալերողների: Մի խոսքով, սա ծագումների հարց չէ, այլ' ապագայի հեռանկարների:
Այն ճշմարտության նախաձեռնություն է: Էլի Վիզելն ասում էր. «Ցեղասպանությունը սպանում է երկու անգամ: Երկրորդ անգամ' լռությամբ»: Ժխտողականությունը ցեղասպանության փառաբանում է, իսկ ցեղասպանությունն ամենադաժան գործողությունն է, որ ռասիզմը կարող է հանգեցնել: Պայքարել ժխտողականության դեմ նշանակում է պայքարել ընդդեմ ռասիզմի հանուն արդար հասարակության: Այն հնարավորություն է ընձեռում նոր սերունդներին միասին նայել դեպի ապագա:
Վերջապես, այն ժողովրդավարության նախաձեռնություն է: Ոչ միայն նրա համար, որ ցեղասպանությանը վերաբերող տաբուի քննարկումն անհրաժեշտ նախապայման է Թուրքիայում խոսքի ազատության խթանման տեսանկյունից, այլ նաեւ, ինչպես բազմիցս նշել է Ջորջ Սեմպրունը, ժողովրդավարությունը պահանջում է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը: Ամրապնդելով հարաբերությունները քաղաքացիական հասարակությունների միջեւ' ուժ ենք տալիս նրանց, ովքեր պայքարել են հանուն ժողովրդավարության զարգացման Թուրքիայում եւ ողջ Եվրոպայում:
Հաշտեցումը, համերաշխությունը, ճշմարտությունը եւ ժողովրդավարությունը մտքներումս, ի նշան զոհերի եւ նրանց սերունդների նկատմամբ հարգանքի, այս տարի Թուրքիայում' ապրիլի 24-ին, միասին կհիշատակենք Հայոց Ցեղասպանությունը, կամ կսատարենք նրանց, ովքեր դա անում են' կոչ անելով բոլոր ակտիվիստներին, մտավորականներին, առաջնորդներին եւ անձանց, ովքեր կիսում են այս սկզբունքները, միանալ մեզ եւ վերջակետ դնել 100-ամյա ժխտմանը»,-նշված է հայտարարության մեջ: