Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում դիտել է իտալացի անվանի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Այն հայ արվեստասերներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ ծանոթանալու իտալական արդի արվեստին: Արվեստագետը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում ներկայացնում է իր բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանք: