Vesti.kz-ը կազմել է Ղազախստանի առաջնության 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և ներկայացրել տուրի լավագույն մարզչին։

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Մասնագետը նոր է ընդհանրություններ գտնում թիմի հետ, սակայն հասցրել է արդեն երկու հաջողություն ունենալ' վաստակելով 6 միավոր: Դժվար է ասել, թե որ տեղում թիմը կավարտի ելույթները, սակայն այն, որ ի դեմ Մինասյանի ակումբը հիանալի մարզիչ է ձեռք բերել, անվիճելի է: Դեռևս մի քանի տուր առաջ «Տոբոլ» - «Ակտոբե» հանդիպումն այդքան հետաքրքիր չէր, որքան հիմա։ Մինասյանի ջանքերի շնորհիվ' գործող չեմպիոնի արտագնա հանդիպումը պետք է, որ հեշտ չլինի»,- գրում է կայքը: