ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին եւ 3-ին հանդիպել է Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» պատգամավորական խմբակցությունների եւ «Արցախատուն» պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարեւորել է նման քննարկումների նշանակությունը հանրապետության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ նշելով, որ այսպիսի ձեւաչափով հանդիպումներն այսուհետ եւս կկրեն պարբերական բնույթ: