Ուկրաինան հնարավորություն ունի հաղթահարել երկրում ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ուղիներով: Այս համոզմամբ է հանդես եկել Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ:

 

«Մենք հավատում ենք, որ դեռ հնարավորություն ունենք հաղթահարել այս խնդիրը քաղաքական և դիվանագիտական ուղիներով: Այսօր Կիևի իշխանությունների գլխավոր խնդիրն Ուկրաինայում արդար և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացումն է, որը տեղի կունենա մայիսի 25-ին»,-հայտնել է նա:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում մայիսի 25-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր 23 թեկնածու, սակայն նրանցից 2-ը հանել են իրենց թեկնածությունը: