Հարյուրավոր երիտասարդ ակտիվիստներ Բաքվի կենտրոնում ծանր հանցագործությունների դատարանի շենքի առջև ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն NIDA շարժման 8 ակտիվիստների: Այսպես կոչված «Ադրբեջանում ֆեյսբուքյան հեղափոխություն» իրագործելու փորձի մեղադրանքով դատարանը NIDA-ի 8 առաջնորդների նկատմամբ 7-8 տարվա ազատազրկման վճիռ է կայացրել' որոշման մեջ նշելով, որ վերջիններս 2013 թ. նախագահական ընտրությունների շեմին փորձել են facebook-ի միջոցով զանգվածային անկարգություններ կազմակերպել Բաքվում:

 

Ինչպես հաղորդում է haqqin.az լրատվական կայքը, ակցիայի մասնակից երիտասարդ ակտվիստները լոզունգներ են հնչեցնում և փորձում դատարանի որոշման դեմ զանգվածային ակցիա անցկացնել, սակայն ոստիկանությունը միտինգավորներին բռնությամբ հեռացրել է դատարանի շենքի մոտից դիմացի մայթ: Կա 3 ձերբակալված: Ոստիկանությունը խոչընդոտում է նաև մամուլի ներկայացուցիչների աշխատանքին' արգելելով տեսալուսանկարահանումներ կատարել:

 

Բախումներ են ընթանում ոստիկանության աշխատակիցների և երիտասարդ ակտիվիստների միջև: