Հոմսի հին թաղամասերում գտնվող զինյալները մայիսի 7-ին հայտարարել են զինյալների առաջին խմբի' այնտեղից դուրս գալու մասին: Ինչպես հաղորդում են լիբանանյան Ալ Մայադին կայքը, զինյալները Հոմսի հին թաղամասերից հեռանալուց առաջ տասնյակ տներ են այրել: Տեղեկություններ են ստացվել, որ արդեն հին թաղամասեր են հասել ավտոբուսները, որոնք կտեղափոխեն 1200 զինյալներին: Հոմս են ժամանել նաև հաշտեցման կոմիտեի անդամները, որպեսզի իրականացնեն համաձայնությունը զինյալների հետ:

 

Համաձայն պայմանավորվածության՝ Հոմսից զինյալների տարհանման գործընթացին զուգահեռ Սիրիայի հյուսիսային Նոբուլ և Զահրա քաղաքներում կբացվի մարդասիրական միջանցք: Այնուհետև տեղի կունենա գերիների փոխանակում:

 

Գործընթացը հաջող ավարտվելու դեպքում Հոմս քաղաքն ամբողջությամբ կլինի սիրիական բանակի վերահսկողության տակ: