Արարատի մարզը նոր մարզպետ ունի. մարզն այսուհետ կղեկավարի Ռուբիկ Աբրահամյանը:
Նախագիծը վաղը կներկայացվի կառավարության հավանությանը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռուբիկ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»,- ասվում է կառավարության նախագծի մեջ: