ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրիմ' Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

ՌԴ-ի նախագահը Ղրիմում է Ռուսաստանին միացնելուց հետո առաջին անգամ: Սևաստոպոլում ՌԴ նախագահը կմասնակցի հանդիսավոր միջոցառումներին, որոնք նվիրված են Հաղթանակի օրվա 69-ամյակին։

 

Պուտինը շնորհավորական ուղերձով ելույթ կունենա շքերթի ընթացքում և ծաղկեպսակ կդնի 1941-1942թվականների Սևաստոպոլի պաշտպաններին նվիրված հուշարձանի մոտ։