ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին հայտարարել է, որ Ալ Կաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամները զանգվածային ոչնչացման քիմիական զենքեր են արտադրում Թուրքիայում եւ մատակարարում սիրիական կառավարական ուժերի դեմ կռվող իրենց զինյալներին:

 

ՄԱԿ-ում ունեցած ելույթում Ջաֆերին քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներին' դրա նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար: Նա իր այդ պնդումն ապացուցող փաստաթղթեր եւ տեսանյութեր է ցուցադրել: Նա ասել է, որ բազմաթիվ ապացույցներ ունեն այն մասին, որ Սիրիա ներխուժած իսլամիստ ծայրահեղականներն իրենց հետ քիմիական զենքեր են բերում Թուրքիայի տարածքով:

 

2013 թ. օգոսոտսի 21-ին Դամասկոսի մերձակայքում հակակառավարական ուժերի կազմում կռվող իսլամիստ ահաբեկիչները քիմիական զենք էին կիրառել, որը մեծ թվով մարդկանց զոհվելու պատճառ էր դարձել: Խոսքը, մասնավորապես, զարին թունավոր գազի մասին է, որը հայտնաբերվել էր զոհվածների մոտ: