Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Մարիուպոլում ուժային գործողության ժամանակ զոհվել է տարածքային պաշտպանության ջոկատի երկու զինվոր: Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Մայիսի 10-ին Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է տարածքային պաշտպանության ջոկատի երկու զինվոր: Մարտերը շարունակվում են: Դրությունը լարված է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Մարիուպոլում ուժայինները փորձել էին գրոհել քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքը, որի արդյունքում զոհվել է 7, վիրավորվել մոտ 39 մարդ: