LifeNews-ը հրապարակել է տեսանյութ՝ ինչպես են զինվորականները կրակ բացում Կրասնոարմեյսկի քաղխորհրդի անզեն մարդկանց ուղղությամբ:
Կադրերում հստակ երևում է, թե ինչպես են տեղի բնակիչները քաղխորհուրդը շրջափակած զինվորականներին խնդրում տուն գնալ: Դրանից հետո մարդիկ, որոնց թվում և լրագրողներ, մոտիկ են գնում Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինյալներին, և վերջիններս սկսում են անկանոն կրակ բացել Կալաշնիկովի ինքնաձիգներից:
Պահահածի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս մեկը վիրավորվել է: