Սյունիքի մարզի 5 համայնքում հունիսի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրումների ժամկետն ավարտվել է: Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու, որոնցից 2-ը ՀՀԿ-ական են, մյուս 2-ը՝ անկուսակցական: Այս մասին Լուրեր.com-ը տեղեկացավ ԿԸՀ պաշտոնական կայքից:

 

Թանահատի համայնքի ղեկավարի համար առաջադրվել է 2 թեկնածու: Գործող գյուղապետ Արսեն Օհանյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն: Մյուս թեկնածուն՝ անկուսակցական Արծրունի Ղուկասյանը, ով աշխատում է «Հայ-էլցանց» ՓԲԸ-ում որպես հսկիչ, ինքնաառաջադրվել է:

 

Աճանան համայնքում ևս ՀՀԿ-ն առաջադրել է գործող գյուղապետ Վաչե Ավետիսյանի թեկնածությունը: Մյուս թեկնածուն, ով ինքնառաջադրվել է, գյուղապետարանի հաշվապահ, ՀՀԿ անդամ Գագիկ Հայրապետյանն է:

 

Օխտարում համայնքի ղեկավարի պաշտնի համար կպայքարեն ինքնաառաջադված ՀՅԴ անդամ, գործող գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանը և գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար, անկուսակցական Վաչե Զաքարյանը:

 

Հունիսի 8-ին մարզի Իշխանասար համայնքում կանցկացվեն ավագանու ընտրություններ, որի համար ինքնառաջադրվել է 6 անկուսակցական թեկնածու, որոնցից աշխատում է միայն մեկը՝ գյուղի դպրոցում որպես բանվոր: