Ինչպես հայտնում է RT-ն, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ և միասին քննարկել Ուկրաինայում տիրող ներկա իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունները և ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի պարզեցման հարցը: Այս մասին ասվում է Գերագույն ռադայի կայքում:
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ընտրություններն Ուկրաինայում կայանան և դրանք լինեն թափանցիկ և ժողովրդավարական: Ժամանակի ընթացքում Կիևը կարող է լիովին տեղայնացնել ահաբեկչական սպառնալիքն Արևելյան Ուկրաինայում»,- ասել է Տուրչինովը:
Իր հերթին Հերման Վան Ռոմպեյն ասել է, որ Եվրոպան կանի ամեն հնարավոր բան՝ վերականգնելու կայունությունն Ուկրաինայում:
Մայիսի 13-ին ԵՄ-ն և Ուկրաինան պետք է ստորագրեն համաձայնագիր 1 մլրդ 600 մլն դոլարի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրման մասին: