Ինչպես հայտնում է ria.ru-ն, Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները բանակցություններ են սկսել միավորման մասին: Այս մասին հայտարարել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ ներկա դրությամբ այդ բանակցություններն ընթացքի մեջ են:

 

«Երեկ հանրապետությունների միավորման նախաձեռնության մասին է հայտարարվել: Դրա համար բանակցություններ պետք է ընթանան: Երկու երկրների ղեկավարությունները պետք է որոշում կայացնեն: Այս պահի դրությամբ բանակցություններն ընթացքի մեջ են»,- հայտնել է ԴԺՀ կառավարության մամուլի ծառայությունը:

 

Մայիսի 11-ին Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում անցկացվել էին հանրաքվեներ, որի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ էր արտահայտվել պետական ինքնուրույնության ակտին: Ռուսաստանն էլ իր հերթին հայտարարել էր, որ հարգանքով է մոտենում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի բնակչության կամարտահայտմանը: