Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում և նրա արվարձաններում մոլեգնող բնական հրդեհի պատճառով փրկարարները տարհանել են 20 հազար տների բնակիչների: Այդ մասին հաղորդել է KSVB հեռուստաալիքը:

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհն սկսվել է Ռանչո Բեռնարդո քաղաքից ոչ հեռու, դրա մակերեսը գերազանցում է 280 հեկտարը: Կրակի արագ տարածմանը նպաստել է շոգ եղանակը. այդ շրջանում օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը: Հրդեհաշիջման աշխատանքներում գործի են դրվել ինքնաթիռներ: Հրդեհի առաջացման պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: