Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը չի մեկնի Աշխարհի առաջնությանը:
«Աշխարհի առաջնությանը չեմ երկրպագի ոչ մի թիմի: Պարզապես կհետևեմ ընթացքին: Իսկ Բրազիլիա չեմ գնա, տոմսերը շատ թանկ են»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է Sport-express կայքը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կկայանա Բրազիլիայում հունիսի 12-ից հուլիսի 13-ը: