ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ներկայանալով որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ' վերջինիս որդուն' պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը' 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:

 

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քր.օր 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: