Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է իր կազմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

Լոնդոնյան ակումբը պատրաստ է սկսել բանակցությունները և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 30 մլն ֆունտ:

«Արսենալն» առաջարկ կանի մադրիդյան կողմին Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում մասնակցել է 34 խաղի, հեղինակել է 17 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: