Ընդլայնման և հարևանության քաղաքականության եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն Կիևում է, որտեղ նա պլանավորում է քննարկել Ուկրաինայի և Եվրամիության ասոցացման մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Պիյա Արենկիլդե Հանսենը:

 

«Այսօր Ֆյուլեն այցելել է Կիև, որտեղ շարունակելու է ԵՀ-ի և Ուկրաինայի կառավարության միջև մայիսի 13-ին Բրյուսելում կայացած հանդիպումը: Ֆյուլեն այսօր գտնվում է Կիևում՝ քննարկելու Բարեփոխումների եվրոպական ծրագրի կատարումը»,- նշել է Հանսենը:

 

Ինչպես նշվում է Եվրամիության կոմյունիկեում, Ֆյուլեն հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի, վարչապետ Արսենի Յացենյուկի, քաղաքացիական հասարակության և ղրիմցի թաթարների ներկայացուցիչների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: