Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում 5 օր առաջ պայթյունի պատճառով հանքափորներին դուրս բերելու փրկարար գործողությունը նոր ծագած հրդեհի պատճառով ընդհատվել է: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները' հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին: Նախարարի խոսքով' հրդեհը տեղային է, սակայն, փրկ արաները չեն կարող շարունակել իրենց աշխատանքը:

 

Թաներ Յըլդըզը նաև ասել է, որ աղետից զոհերի թիվը հասել է 301-ի: Ենթադրաբար, փլուզումների տակ ևս մեկ հանքափորի դի կա:

 

Ածխահանքում վթարը, որը հանդիսանում է ամենախոշորը Թուրքիայի պատմության մեջ, տեղի է ունեցել մայիսի 13-ի գիշերը:

 

Սոմայի ածխահանքում տեղի ունեցած աղետի պատճառների մասին առաջին անգամ հայտարարությամբ հանդես են եկել հանքի սեփականատերն ու կառավարիչները: Հանքի սեփականատեր Ալփ Գյուրքանն ու կառավարիչները, թեև չեն համաձայնել մասնագետների այն պնդումների հետ, որ աղետը անվտանգության պայմանների կոպիտ խախտումների պատճառ է, բացահայտել են կորուստների մեծ լինելու պատճառը: Գյուրքնն ասել է, որ կորուստների թիվը մեծ է եղել հանքում «անվտանգության սենյակներ» չլինելու պատճառով: Ավելի վաղ նշվել էր, որ աղետի հնարավոր պատճառ կարող է լինել էլեկտրական կարճ միաց ումը կամ էլ հանքի խորքերում ածխանյութերի ինքնաբոցավառումը: