Հայտնի դերասան և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը պատմել է իր նոր ֆիլմի, ընտանիքի և նրա ֆինանսական եկամուտների մասին:

 

«Подарок с характером» ընտանեկան կատակերգությունում, որը էկրաններին կբարձրանա մայիսի 22-ին, Միխայիլ Գալուստյանը հանդես կգա երկու կերպարով: Ֆիլմում հանդես կգան հայտնի երգիծաբան Միխայիլ Գալուստյանն ու պրոդյուսեր Արմեն Անանիկյանը: Ֆիլմի գլխավոր հերոսը 8 տարեկան Արտյոմն է, ով գիտի ավելին, քան Վիքիպեդիան: Նրան լավ հայտնի է, թե ինչ է նշանակում եկամտաբերություն և բիզնես-պլան: Արտյոմը չի կարողանում երեխա լինել և ուրախանալ կյանքով: Նա, ինչպես փոքրիկ արքայազն, շրջապատված է բազմաթիվ սպասավորների հոգատարությամբ, բայց ամբողջովին զրկված է ծնողների ուշադրությունից: Ո′չ նորագույն սարքավորումները, ո′չ խաղալիքները նրան չեն հետաքրքրում: Առաջին տեղում բոլորովին այլ Նվեր է: Իսկ այն ստանալու համար Արտյոմը հստակ և հանճարեղ ծրագիր է մշակում, տոմս է գնում և հավաքում ճամպրուկը: Մնում է գլխավորը՝ հուսալի ընկեր գտնել: Վերջինը դառնում է Միշան (Միխայիլ Գալուստյան): Նա 30 տարեկան է և տանել չի կարողանում երեխաներին: Միշան ապրում է ծայրամասում և թաքնվում է պարտքատիրոջից: Նա երբեք լուրջ որոշումներ չի կայացրել, հասուն արարքներ չի գործել և շարունակում է հավատալ վիճակախաղին: Այնքան ժամանակ, մինչև… պատահմամբ դառնում է Արտյոմի ընկերակիցը: Հենց սկզբից համատեղ ճամփորդությունը ոչ մի լավ բան չի խոստանում: Բայց հետդարձի ճանապարհ չկա:

 

Մինչ ֆիլմի պրեմիերան, Միխայիլ Գալուստյանը հարցազրույցի ընթացքում խոսել է իր երեխաների, կնոջ և Forbes-ում հայտնվելու մասին:

 

- Միխայիլ, այս ֆիլմի համար Դուք արդեն ունեք Պիեռ Ռիչարդ մականունը: Կարո՞ղ եք կռահել, թե ինչու:

 

- Իհարկե, ես դիտել եմ «Խաղալիք» ֆիլմը: Ինչպես երեխա' ծիծաղում էին այս կատակերգության վրա: Իսկ այժմ, ես հասկանում եմ, որ դա սուր սոցիալական ֆիլմ է: Բայց ես չեմ ցանկանում զուգահեռներ անցկացնել «Խաղալիքի» և մեր ֆիլմի միջև: Այս ֆիլմերի միջև ընդհանուրը միայն այն է, որ ես ճանապարհորդում եմ տղայի հետ: Այսքանը: Մենք ունենք բացարձակապես յուրօրինակ սցենար:

 

- «Подарок с характером» ֆիլմն ընտանեկան ֆիլմ է: Ձեր երեխաների՞ն փորձել եք ֆիլմի որոշ տեսարաններում ներկայացնել:

 

- Իմ երեխաները դեռ փոքր են: Ավագ դուստրը երեք տարեկան է: Իհարկե, ես ցույց կտամ նրան: Սակայն ամենաշատը ինչ նա կասի, հետևյալն է. «Օ՜, իմ հայրիկը»: Սկզբունքորեն, այդ տեսարանում մենք փորձում ենք փոխանցել ծնողներին այն, որ բավարար չէ երեխայի համար պարզապես գնել խաղալիք և ասել. «Ահա քեզ մեքենա, մայրիկն ու հայրիկը լավն են, խաղա»: Եթե դուք ցանկանում եք մեծացնեl դաստիարակված երեխաներ՝ կրթեք ինքներդ ձեզ և երեխաները օրինակ կվերցնեն հենց ձեզնից:

 

Михаил и Виктория вместе уже 11 лет - они познакомились 9 мая 2003 года в родном городе Вики Краснодаре.

 

- Ֆիլմում կան բարդ հնարքներով տեսարաններ: Դրանք կասկադյորնե՞րն են իրականացրել, թե՞ դուք ինքներդ:

 

- Ֆիլմի անձնակազմն արգելեց ինձ ռիսկի դիմել. գրաֆիկական հնարքներ են: Բայց շատ տեսարաններում ես հանդես եմ եկել իհարկե առանց կասկադյորների: Կար մի տեսարան, որտեղ ինձ պանդայի հագուստով պետք է հրկիզեին: Տնօրեն Կարեն Հովհաննիսյանը զգուշացրեց. «Միխայիլ, եթե մենք նկարենք քեզ կասկադյորների հետ' հաջորդ տեսարանում պարզ կլինի, որ դա դու չես: Իհարկե, ես ասացի. «Այրեք»: Իմ զգեստը, բնականաբար, հատուկ քսուկով պատեցին, որ ես ամբողջությամբ չայրվեմ:

 

Սակայն, առանց արտակարգ պատահարի նկարահանումները չանցան: Նկարահանման հենց առաջին օրը մի տեսարանի ընթացքում ես կտրեցի ձեռքս, իսկ հետո ավելի վատ եղավ: Ես շատ պատահաբար չխեղդվեցի, երբ նկարահանում էին դելֆինների հետ իմ տեսարանը:

 

Բայց, փառք Աստծո, տեսարանների մեծ մասը կարողանցանք ներկայացնել և նկարահանել հենց իմ մասնակցությամբ՝ առանց համակարգչային գրաֆիկայի:

 

- Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում համատեղել աշխատանքն ու երեխաների դաստիարակությունը:

 

- Նկարահանումների ընթացքում իմ գործընկեր Արմենն ինձ ասաց. «Լսի′ր, Միշա, մենք բոլորս գոռում ենք ֆիլմում այն գաղափարի մասին, որ պետք է երեխաների հետ երկար ժամանակ անցկացնել, իսկ մենք ինքներս դա չենք անում»: Եվ մենք հասկացանք, որ այս ֆիլմը հիմնականում մեզ համար է:

 

Իհարկե, ես փորձում եմ որքան հնարավոր է շատ շփվել ընտանիքիս հետ: Բայց հիմնականում Վիկան՝ կինս է զբաղում երեխաների դաստիարակությամբ:

 

Ձեզ հաջողվել է, Դուք ունեք ոչ միայն գեղեցիկ, այլ նաև խելացի կին:

 

- Ես նրան ասում եմ, Վիկ, ցույց մի տուր ոչ մեկին, թե դու ինչ խելացի ես: Դա դուր չի գալիս շրջապատին: Քեզ կարող են նախանձել: Գեղեցիկն ու խելացին սխալ է. երբ դու խելացի ես, եղի′ր տգեղ, երբ տգեղ ես, եղի′ր խելացի: Ես կատակում եմ, իհարկե, սակայն, ես իրոք հպարտանում եմ նրանով:

 

- Forbes-ը Ձեզ ընդգրկել է « Երկրի 50 ամենահարուստ աստղերի » ցուցակում. Դուք վաստակել եք տարեկան կտրվածկով ավելի քան 2,5 մլն դոլար։

 

- Forbes վարկանիշային ցուցակն իրենից պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացնում։ Ինչպես կարող են նրանք դա իմանալ, եթե ես նույնիսկ հստակ չգիտեմ, թե որքան գումար եմ վաստակում ։ Ես պարբերաբար և պարտաճանաչ մուծում եմ հարկեր, այնպես որ ես չեմ վախենում այն բանից, որ բոլորը կարող են իմնալ, թե որքան եմ ես վաստակում։ Բայց երբ ինձ հարցնում են, ես պատասխանում․ « Պաղպաղակ գնելուն կբավականեցնի»։