ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 20-ին' ժամը 09.57-ին, տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի 1-ին փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի պատը. հավանական է, որ կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ կրաշեն տան (6x10) ննջասենյակի արտաքին երկշերտ պատի ներսի հատվածը (մոտ 16 քմ) փլուզվ ել է մահճակալի վրա: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 1930թ. ծնված Ս. Յ.-ի դին: