Իսպանիայի առաջնության 2013/14 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը հայտնի է: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
11 լավագույն ֆուտբոլիստների ցանկում երկրի փոխչեմպիոն կատալոնյան «Բարսելոնան» ներկայացուցիչ չունի:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկված են Տիբո Կուրտուան, Դիեգո Գոդինը, Ֆիլիպե Լուիսը, Խուանֆրանը, Կոկեն, Գաբին, Դիեգո Կոստան (բոլորը՝ «Ատլետիկո»), Էմերիկ Լյապորտը, Անդեր Իտուրասպեն (երկուսն էլ` «Ատլետիկ»), Իվան Ռակիտիչ («Սևիլիա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):