Դորտմունդի «Բորուսիայի» արդեն նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին, ով կհամալրի Մյունխենի «Բավարիայի» շարքերը, պատմել է իր տեղափոխության մասին:

«Իմ նպատակն այն է, որ շատ տիտղոսներ նվաճեմ և դրանք անընդհատ ավելացնեմ: Դրա համար մեծ հնարավորություններ կան «Բավարիայում»: Ես կցանկանայի շեշտել, որ «Բորուսիայում» հրաշալի ժամանակ եմ անցկացրել, որը չեմ մոռանա: Սակայն եկել է ժամանակը, որ կատարեմ հաջորդ քայլս»,- Լևանդովսկիի խոսքը փոխանցում է գերմանական Bild-ը:

Ռոբերտ Լևանդովսկին Դորտմունդի «Բորուսիայի» շարքերը համալրել էր լեհական «Լեխից» 2010 թվականին: