Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը զանգվածային լրատվամիջոցներին հայտնել Է Անվտանգության ազգային գործակալության (ԱԱԳ) գաղտնիքները եւ անցյալ տարի ապաստան Է ստացել ՌԴ-ում, առաջին անգամ հարցազրույց Է տվել ամերիկացի հեռուստալրագրողի: Այս մասին հաղորդել Է ԱՄՆ-ի NBC հեուստաընկերությունը:
Հեռուստաընկերության աշխատակից Բրայեն Ուիլյամսին, որը վարում Է Nightly News («Երեկոյան նորություններ») հաղորդումները, հաջողվել Է անցյալ շաբաթ Ռուսաստանում զրուցել Սնոուդենի հետ: Նրանք, ինչպես նշվել Է, խոսել են մի քանի ժամ: Արծարծված թեմաների թվում եղել են հասարակության համար ԱԱԳ-ի գաղտնիքների բացահայտման հետեւանքները:
Հարցազրույցը եթեր կտրվի մայիսի 28-ին տեղական ժամանակով ժամը 22.00-ին (Երեւանի ժամանակով մայիսի 29-ին ժամը 6.00-ին), հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: