Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ Է արել համաշխարհային հանրակցությանը կայունության եւ անվտանգության պահպանման նպատակով հրաժարվել հնացած տրամաբանությունից, զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերից եւ այլ պետությունների գործերին միջամտություններից, որոնք «գունավոր հեղափոխություններ» են հրահրում, տեղեկացնում Է  ՌԻԱ Նովոստին:

 

«Ներկա պայմաններում ձեր հանդիպումների օրակարգը առանձնակի կարեւորություն Է ստանում: Միջազգային հարաբերությունների նոր բազմակենտրոն համակարգի կայացման գործընթացը դյուրին չի ընթանում, ուղեկցվում Է գլոբալ անկայունության սաստկացմամբ»,- անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհդաժողովի մասնակիցների համար Պուտինի ուղերձը մեջբերել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

 

«Պահպանվում Է լարվածությունը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, Աֆղանստանի իրադրության հետ կապված լուրջ վտանգներ կան: Ակներեւ Է, որ ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները պահանջում են հրաժարվել հնացած տրամաբանությունից, զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերից եւ մյուս ժողովուրդներին սեփական դեղատոմսերն ու արժեքային կողմնորոշիչները պարտադրելու փորձերից, այդ թվում՝ «գունավոր հեղափոխությունների» ճանապարհով»,- նշել Է Պուտինը: